Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած «КамАЗ» մակնիշի և Ամին Քոշրոշահիի վարած «Tractor Tanker» մակնիշի ավտոմեքենաները։
2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Ըստ մամուլի՝ վարորդներից 2-ը և հիվանդանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են, և դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։