Զանգվածային լրատվամիջոցներում տարածվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արայիկ Հարությունյանը ասում է, որ 10 օր է, ինչ խնդրում է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել պատերազմը, բայց ապարդյուն:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը հաստատել է, որ խոսակցությունը եղել է իր և Արայիկ Հարությունյանի միջև:
«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա»,- ասել է նա և ավելացրել, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, Իսրայելյանն ասել է՝ հնարավոր է:
Նշենք, որ ձայնագրության մեջ Հարությունյանն ասում է. «Ասում եմ՝ մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»: Իսրայելյանը պատասխանում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալու ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ-մնիկ»: Արցախի նախագահը զրույցի ընթացքում ասում է. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»: