Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը կոչ է արել արցախցիներին հավաքվել ռազմական վարժարանի մոտ՝ պարզելու՝ ինչպես է ադրբեջանական կողմը «գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը»։
«Սիրելի’ արցախցիներ, Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ադրբեջանական կողմը վերսկսել էր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: