Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է, որ 2020թ. դեկտեմբերի 1-ից վերականգնվել է վարչության բնականոն աշխատանքը և իրականացվում է քաղաքացիների սպասարկում:
Անձնագրի վավերականության ժամկետն անցնելու կամ անձնագիրը կորցնելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշ՝ սոցիալական քարտ, հաշվառման մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից օգտվելու համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձինք կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ընդ որում՝ 16 տարեկանը լրացած անձը դիմում է անձամբ, իսկ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաների փոխարեն դիմում է նրանց ծնողը՝ անձը հաստատող համապատասխան փաստաթղթերով: