Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով։ РИА новости-ի հաղորդմամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգի և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հսկողություն են իրականացնում:
Իգոր Կոնաշենկովն ասել է, որ մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել է 566 փախստական։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: