ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորման մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ կարեւորն այն է, որ «թնդանոթները լռում են»
«Ամենակարևորն այն է, որ թնդանոթները լռում են։ Դա ամենամեծ ձեռքբերումն է», – РИА новости-ն փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: