Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն դա չի հաջողվել:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ԵՄ-Հայաստան Գործընկերության Խորհրդի նիստին ժամանելուց հետո:
«Քանի որ ինձ հետ շփվում էին երկու նախարարները, մենք փորձեցինք եռակողմ շփում հաստատել՝ Եվրոպական միություն, Հայաստան և Ադրբեջան։ Դա անհնար էր, դրա համար ես առանձին կհանդիպեմ երկու նախարարների հետ», – ասել է Ժոզեպ Բորելը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: