Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում մարտական գործողությունների դադարեցումից հետո ուժային կառույցներից ստացած զենքերը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը, վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:
ԱՀ ԱԱԾ տեղեկացնում է, որ քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության։