Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձի մարմին, գրում է «Ժողովուրդը»։
Քաղաքացիական անձինք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ: Դեկտեմբերի 19-ին որոնողական խմբերն աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում:
Հայաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։
Մինչ այժմ Հայաստան են վերադարձել պաշտոնապես հաստատված 44 գերիներ։