«Իմ քայլը» խմբակցության պատագամավորներ Նազելի Բաղդասարյանը և Սոֆյա Հովսեփյանը հանդիպել են Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվել է, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։
Այսօրվա հանդիպմանը հաստատվել է նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները։
Այս մասի Facebook-ի էջում գրել է իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական կողմը խախատել է Եռակողմ հայտարարությունը, և գրավել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը: Հայկական կողմից կան զոհեր, վիրավորներ և գերեվարվածներ: