Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Օպերացիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շուրջ 238 հա տեղանք, 93 կիլոմետր ճանապարհ եւ 423 բնակելի շենք են ականազերծել: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 8.3 հազար պայթյունավտանգ օբյեկտ:
Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու եւ մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները ժամանակակից ռոբոտային համակարգեր են օգտագործում, որոնք թույլ են տալիս ականազերծման բարձր տեմպ պահպանել լեռնային տեղանքի եւ վատ եղանակի պայմաններում:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները եւ չպայթած զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոնում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահները, որոնք ոչ միայն ապահովում են տեղի բնակչության անվտանգությունը, այլ նաև անում հնարավորը՝ նրանց բնականոն կյանքի պայմաններն ապահովելու համար։