Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվի կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:
Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշվում է, սակայն, որ այլ ծրագրով այդ բնակիչները ստանալու են նույնչափ դրամական աջակցություն: «Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300.000 ՀՀ դրամ:
Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,-հայտնում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մի շարք միջոցառումներ է պատրաստել Արցախի բնակիչներին օգնելու համար։ Նրանց թվում է այն ծրագիրը, որի շրջանակներում նախատեսված է 300 հազար դրամի չափով օգնություն այն քաղաքացիներին, որոնց տները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։