Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված է Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՊԲ-ն հրապարակել էր հայրենիքի համար զոհված զինծառայողների ցանկը, որտեղ տեղ էին գտել 147 զինծառայողի անուններ։