Մարտական վարժանքների շրջանակներում, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն անցկացվել են մի շարք ուսումնական առաջադրանքներ Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից ու ձեռքի հակատանկային ականանետերից:
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասեր մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ մեքենաների վարման համար:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավված են շուրջ 200 ռուս զինծառայողներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։