2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև այսօր: Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինյչպես նաև Մեխակավանում (Ջաբրաիլ): Այս մասին հայտնել է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ ուղեկցողները: Աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին»:
Հիշեցնենք, որ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: