Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները կարճ ժամկետներում Ստեփանակերտում և Գետավանում երկու բլոկ-մոդուլային ավան են կառուցել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Բլոկ-մոդուլային ավանները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների բնակության հարմարավետ և ժամանակակից պայմաններ ունենալու համար են: Բլոկ-մոդուլային ավանները նախատեսված են ավելի քան 300 մարդու համար։
«Հաջորդ տարի նախատեսվում է ևս մեկ նման ավան կառուցել արդեն Բերդաշեն բնակավայրում»,-ասված է հաղորդագրության մեջ։