Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակակետային գումարտակում, ինչպես նաև արագ արձագանքման դասակում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները կարող են դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 1-02 կամ (047)-94-61-02: