Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուս խաղաղապահներն օրվա ընթացքում ապահովել են Հայաստանի տարածքից 188 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ:
2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 47 475 մարդ:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: