Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան՝ հայ ժողովրդի համար ծանր օրերին վերջինիս կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին և ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։