Այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն։