Armenia Today-ի հետ զրույցում Արցախի ԱԻ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնեց, որ այսօր վերսկսել են որոնողական աշխատանքները Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութում, Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայիլ), Որոտանում (Ղուբաթլու):
Թադևոսյանը հայտնեց նաև, որ որոնողական աշխատանքների արդյունքում մինչ այժմ գտնվել է 1211 աճյուն։
Հիշեցնենք, որ Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել էր 14 զինծառայողի դի։