Ռուս խաղաղապահները Քարվաճառի շրջանում 3358 բարձրության վրա զոհվածների մարմինների որոնման լրացուցիչ խումբ են ներգրավել։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։
Տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը հիշեցրել է, որ զոհված զինծառայողների մարմինների որոնումն ու փոխանցումը կատարվում է ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցությամբ և հումանիտար արձագանքման կենտրոնի խմբերի կողմից ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: