Վարչապետն ընդառաջ գնաց իրեն հանդիպելու վերաբերյալ մեր առաջարկին և ցանկություն հայտնեց լսելու մեր բարձրաձայնած խնդիրները։ Այս մասին այսօր կառավարության մոտ նշել է վարչապետի հետ հանդիպած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։
Նշենք, որ այսօր ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում էին, որ իրենց որդիները ծառայության անցնեն Հայաստանի տարածքում և այդ կապակցությամբ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ինչպես կառավարության, այնպես էլ Պաշտպանության նախարարության առջև։
Վերջինս նշեց, որ այնպես չէր, որ վարչապետը ծանոթ չէր խնդիրներին, պարզապես ցանկանում էր ծնողների կողմից բարձրաձայնված ահազանգերին ևս տիրապետել։ «Վարչապետի հետ հանաձայնության եկանք ևս մեկ անգամ հանդիպելու մոտակա ժամանակ՝ մեր կողմից բարձրաձայնովող հարցերի պատասխանները ստանալու համար»,-նշեց նա։
Զինծառայողների ծնողները, ընդհանուր առմամբ, բավարարված չէին հանդիումից․ «Այսօրվա դրությամբ այս հարցի լուծման մասին խոսելը դեռ վաղ է, մենք ընդհանուր, համակարգված խոսել են բոլոր խնդիրների շուրջ»,-նշեց նա՝ հավեվելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը։