ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, մարտական պատրաստության շրջանակներում, Ստեփանակերտի ուսումնավարժարանում ավարտել են մի շարք ուսումնական առաջադրանքներ: Այս մասին գրել է ՌԴ ԱԻՆ-ը։
Կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից և հակատանկային ականանետերից:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավված են շուրջ 200 ռուս զինծառայողներ:
Հիշեցնենք, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության, 2020 թվականի նոյեմբերի 10-ից հայտարարվել է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում