Արցախում առաջարկվել է Արցախի Հանարապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Օրինագիծը քննարկվել և ընդունվել է Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ի նիստում:
Օրակարգի 2-րդ հարցը «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:
Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:
Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն: