Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։
Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Նշենք, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գործուղվել է Արցախ։ Նա հնդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։