Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 137 փախստական։ Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 50 658 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 639,3 հա տարածք, 221,8 կմ ճանապարհ, 866 շենք-շինություն, այդ թվում ՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 801 պայթուցիկ նյութ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: