Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կառավարության գործընկերներիս հետ հանդիպել ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի կառավարության ներկայացուցիչներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը:
Նշենք, որ այսօր Արցախի մի շարք գերատեսչությունների հետ հանդիպումներ էր ունեցել նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։