Դեռ 2004-ին Տորոնտոյի Հայաստան հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Այս մասին
գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,- գրել է հիմնադրամի էջը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության հետևանքով Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութի մեծ մասն անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Որոշ համայնքային տարածքներ ակամայից դարձան սահմանամերձ։