Արցախը գումարի դիմաց առաջարկ եղել է ներկայիս իշխանություններին, և մենք չգիտենք այն ընդունվել է նրանց կողմից, թե՝ ոչ։ Այս մասին 3 լրատվամիջոցի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցադրմանը, արդյո՞ք Սերժ Սարգսյանին արված առաջարկն արվել է նաև ներկա Կառավարությանը։
«Մենք ունենք այդպիսի խոսակցություններ, և ունենք այսպիսի հետևանք։ Խոսքը գնում էր 5 մլրդի մասին, իսկ պատերազմի արդյունքում ունենք կորսված տարածքներ։ Եթե մենք ունենք պետություն, ապա այդ կապը կա՛մ պետք է հերքի, կա՛մ հաստատվի»,-նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ այս իշխանության ժամանակ այդ հարցերի պարզաբանումները հնարավոր չէ ստանալ։
Քոչարյանի պնդմամբ՝ պատերազմում կրած պարտությունը բոլոր առումներով փաստում է, որ ամեն ինչ արվել այդ ելքին հասնելու համար։