ԱՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911», – նշվում է հաղորդագրության մեջ: