Ռուսաստանի ԱԻՆ սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատանքի ընթացքում հետազոտել են ավելի քան 120 հեկտար տարածք՝ վնասազերծելով մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա, РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում։ Նրանց կողմից հետազոտվել է ավելի քան 123 հեկտար տարածք և հայտնաբերվել է մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հստակեցրել է, որ «Լիդեր» կենտրոնի հրատեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորները այստեղ հետազոտել են ավելի քան 110 հեկտար՝ հայտնաբերելով և վնասազերծելով մոտ 15 հազար զինամթերք։ Հայտնաբերված պայթյունավտանգ իրերի թվում են ավելի քան 6,8 հազար հրետանային արկ, տարբեր տրամաչափի 3,4 հազար փամփուշտ, ինչպես նաև շուրջ 730 ականանետ և ավելի քան 1,1 հազար նռնակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: