Երեկվա դրությամբ որոնողական աշխատանքների արդյունքում մեկ աճյուն է հայտնաբերվել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Աճյունը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում: Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու, իսկ վաղը շարունակվելու են»,-ասաց Հ. Թադևոսյանը:
Հունան Թադևոսյանը հայտնեց նաև, որ որոնողական աշխատանքների դադարեցման պատճառը հայտնի չէ:
«Նման դեպքեր շատ չեն եղել: Երբ նախկինում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր էին լինում, հիմնականում այդ առումով է դադարեցվել: Բայց այս անգամ հրադադարի ռեժիմի խախտում չի եղել, պարզապես չեն հայտնել պատճառի մասին»,-հավելեց նա: