Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում պատերազմի հետևանքով վնասվել է 93 առանձնատուն:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները: Ներկա պահին մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ թվով 15 առանձնատներում, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։ Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը»,- հայտնում են գերատեսչությունից։