ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում: Այս մասին գրել է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։
Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը:
ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք: Հեռ.՝ 911։