Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեպի ՀՀ միջպետական մայրուղու Սյունիքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։