ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը։
« Դիմում եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով Ձեր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում՝ առցանց կոնֆերանսի ժամանակ հնչեցրած մտքերը, որոնք հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին, առաջարկում եմ քննարկել պատգամավորական մանդատից նրան զրկելու հարցը կամ նվազագույնը՝ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում առցանց կոնֆերանսի ժամանակ Անուշ Բեղլոյանն ասել է․
«Կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը, պետք է առաջ նայենք»։