Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Կիպրոսում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև COVID-19 համաճարակի և կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարը»,- ասված է հաղորդագրության մեջ: