ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու: Այս մասին հայտնում է ԱԻՊԾ-ն։
«Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը քաղաքացիական անձինք են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ևս որոնողական աշխատանքներ չէին իրականացվել։