«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակաբար ստանում է մեծ քանակով բժշկական հումանիտար օգնություն Եվրոպայից և ԱՄՆ-ից, որն ուղղվում է զինծառայողների վերականգնողական բուժմանը, առողջապահական համակարգի կենսագործունեության շարունակականության ապահովմանը, ինչպես նաև տրամադրվում են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով աշխատող սարքավորումներ, որոնք հեշտացնում և նոր որակ են հաղորդում վերականգնողական բուժմանը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։