Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․
«Ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուների, որոնք դեռևս չեն օգտվել օժանդակությունից: Տեղեկացնում ենք, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:
Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ Հայփոստի, իսկ Արցախում՝ Արցախփոստի բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը:
Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար»: