Եվրամիությունը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ, եթե ցանկանում է գլոբալ խաղացող դառնալ։ Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Բրյուսելում արված հայտարարությունում, հաղորդում է TACC-ը:
«Ռուսաստանը նախկինի պես մնում է առաջնային կարևորության հարևան ու գործընկեր, որի հետ մենք պետք է երկխոսենք՝ հստակ հնչեցնելով մեր պահանջները, եթե իսկապես ցանկանում ենք դառնալ գլոբալ խաղացող և հնարավորություն ունենալ ազդելու մեր անվտանգության համար կարևոր այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը կամ Ուկրաինան։ Դա է իմ այցի նպատակը», – ասել է դիվանագետը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելը փետրվարի 4-ին կժամանի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագետի այցը կտևի մինչև փետրվարի 6-ը: