Ես եղել եմ Արցախի նախագահի տեղեկատվության վարչության պետն ու շարունակում եմ պաշտոնավարել:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Վահրամ Պողոսյանը:
«Լուսինե Ավանեսյանը, սակայն, նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել»,- ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ կոտրել են վերջինիս Facebook-յան էջը:
Լուսինե Ավանեսյանի նշանակումը Արցախի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում մամուլում տվել է տարատեսակ գրառումների առիթ, թե Վահրամ Պողոսյանի էջում տեղադրված 18+ նկարի հետևանքով նրան ազատել են աշխատանքից:
«Իմ Faceook-ի էջը դեռ շարունակում է մնալ ադրբեջանական համակարգչահենների տիրապետության տակ»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Մասնագետները չեն կարողանում վերականգնել իմ օգտահաշիվը»:
Հարցին, թե վստա՞հ է, որ ադրբեջանցիներն են, Պողոսյանը պատասխանեց.
«Էլ ո՞վ պիտի նման բան անի: Մի՞թե հայը: Եթե հայն է, ուրեմն թուրք է… Մամուլի քարտուղար մեկ օրում չեն ընտրում: Ավանեսյանի մասին որոշումը նոր չէ, պարզապես այսօր է հաստատվել ու զուգադիպել իմ էջի կոտրելու հետ: Սա էլ տարատեսակ խոսակցությունների առիթ է դարձել»: