Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց։
Պահանջում են հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Անհետ կորածների հարազատները զայրացած են, փորձում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, սակայն ապարդյուն։ ՊՆ դարպասները փակ են նրանց առաջ։
Արդեն 7 ամիս ծառայող զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Սողոմոնյանը, լրագրողներին պատմեց, որ որդին ունի առողջական խնդիրներ, սակայն շարունակում է ծառայել Արցախում։
«Որդիս ունի ողնաշարի խնդիր, այդպես էլ տարել են ծառայության, իսկ հիմա ձեռքերն են ցրտահարվել։ Կարծում եմ, որ բոլոր ծառայողներն էլ գտնվում են նույն վիճակում՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական։ Նա պատերազմի ժամանակ եղել է Հադրութում։ Պատերազմից հետո չի եկել, չենք տեսել, հիմա էլ դիրքերում է»,- ասաց Սողոմոնյանը։