Ադրբեջանի երկու զինծառայողները ՀՀ տարածքում են հայտնվել եղանակային պայմանների պատճառով մոլորվելու արդյունքում։ Նրանց վերադարձնելու վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում: Նկատի է առնվել հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու և փոխադարձ համաձայնությամբ նույն ընթացակարգով հարցը լուծելու նախադեպը։
Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից՝ պարզաբանելով ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը, որի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ադրբեջանցի երկու զինծառայող են ձերբակալվել 2021 թվականի հունվարի 30-ին՝ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում։
ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացրել էր, որ Վանք գյուղից Մաղավուզ են տեղափոխվել և ադրբեջանական կողմին հանձնվել 16 հիվանդ ադրբեջանցիներ։
Այս առնչությամբ էլ ԱԱԾ-ից հայտնել են, որ վատառողջ ադրբեջանցիներն, անվտանգության նկատառումներով պայմանավորված, ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Ադրբեջանի վերսհսկողության տակ գտնվող մեկ տարածքից տեղափոխվել են մեկ այլ տարածք։