Այսօրվա ընթացքում 41 տեղահանված է ՀՀ տարածքից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ այժմ 52.351 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց նախկին բնակության վայրերը, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից առ այսօր չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք, ավելի քան 350 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա:
ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Ստեփանակերտից ապահովվել է 28 հայ ուխտավորների ուղեկցությունը դեպի Դադիվանքի վանք: