Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ես չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Այս հարցի լուծումը, հնարավոր է, չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հավատացեք, առավելագույնն է արվում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է»,- ասել է ՌԴ դեսպանը: