Իրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց տարածաշրջանում դեռևս սպառնալիքներ կան: ТАСС- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը ՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում:
«Այս հակամարտության շարունակությունը կարող էր անվտանգության խնդիրներ ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել այս պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու համար: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում կան քնած սպառնալիքներ: Ես նկատի ունեմ, որ մենք պետք է կանխենք այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը», – ասել է նա:
Ըստ խորհրդարանականի, այժմ օրակարգում է տարածաշրջանի երկրների միջև կայուն համագործակցության կազմակերպումը: Դա նաև նոր հնարավորություններ կստեղծի իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման համար: