Տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը գործոն է, որն անհրաժեշտ պայմաններ է ապահովում ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն iz.ru-ին տված հարցազրույցում:
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ Հարավային Կովկասում տնտեսական վերականգնման հեռանկարներն ավելի լայն համատեքստում են դիտարկվում։
«Ռուսաստանը ելնում է նրանից, որ խաղաղության եւ կայունության մեջ շահագրգռված են տարածաշրջանի բոլոր գործընկերները, այդ թվում՝ Վրաստանը, Իրանը եւ Թուրքիան։ Այդ ուղղությամբ համատեղ ջանքերը կօգնեն հեռանկարում բարենպաստ միջավայր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ոչ առճակատման ճանապարհով», – ասել է Ռուդենկոն: