Կարմիր Խաչի աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը:
Նա նշել է, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են՝ Մարալը լավ է և հերքել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից։
Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Եվրոդատարանը հաստատել էր, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գերի։
Մարալ Նաջարյանը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։